Բաթում է ժամանել ԱՄՆ 6-րդ նավատորմի ֆլագմանը

Վրացական Pirweli լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր պլանային այցով Բաթում է ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի ֆլագմանը՝ Mount Whitney դեսանտանավը: Այցի նպատակը Վրաստանի առափնյա պաշտպանության հետ կոմբինացված զորավարժություններ անցկացնելն է՝ ծովային անվտանգության բարելավման նպատակով:

Նավ են այցելելու Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը, պաշտպանության կցորդ, գնդապետ Մետ Դիմմիկը և Աջարիայի կառավարության նախագահ Արչիլ Խաբաձեն:  Պլանավորված է, որ ամերիկյան պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Աջարիայի կառավարության ղեկավարության, Բաթումի քաղաքապետարանի և ՆԳՆ-ի սահմանային ոստիկանության հետ:

Ամերիկյան ռազմանավը Վրաստանի ծովային ջրատարածությունը լքելու է նոյեմբերի 13-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930