Բաժիններ՝

Ֆիլիպիններում ուժգին թայֆունի հետևանքով զոհվել է մոտ 10.000 մարդ. Reuters (տեսանյութ)

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆիլիպիններում մոտ 10.000 մարդ է զոհվել «Հայան» ուժգին թայֆունի հետևանքով: Այս մասին հայտարարել է տեղի ոստիկանությունը: Երկրի նախագահ Բենիգնո Ակինոն հրաժարվել է խոսել զոհերի մասին:

Ընդգծվում է, որ եթե հաստատվի այդ տեղեկատվությունը, ապա «Հայանը» կդառնա արշիպելագի պատմության մեջ ամենակործանարար թայֆունը: Աշխարհի տարբեր երկրներ արդեն իսկ իրենց օգնությունն են առաջարկել Ֆիլիպիններին: Աղետի գոտու երկարությունը կազմում է 600 կիլոմետր՝ ձգվելով երկրի արևելքից կենտրոնական հատվածի միջոցով դեպի արևմուտք:

Նշվում է, որ 1991 թվականին ֆիլիպինյան Լեյտե կղզու մոտ գրանցված թայֆունի հետևանքով զոհվել է 6000 մարդ: Ֆիլիպիններից հետո «Հայանը» ուղևորվել է Վիետնամ, ուր արդեն իսկ գրանցվել են առաջին զոհերը: Այստեղ տարհանվել է ավելի քան 600.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս