
Էլեկտրաէներգիայի ու գազի սակագների նվազեցման շնորհիվ բնակչությունը տնտեսեց 36 միլիոն դոլար. Կալաձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի բնակչությունն էլեկտրաէներգիայի ու բնական գազի սակագների նվազեցման արդյունքում տնտեսել է ավելի քան 60 միլիոն լարի (ավելի քան 36 միլիոն դոլար):
Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն՝ ամփոփելով գերատեսչության աշխատանքները մեկ տարվա ընթացքում.
«Առաջինը,որի վրա աշխատել է մեր թիմը, եղել է սակագների նվազեցումը: Դա հեշտ չէր, քանի որ ձևակերպվել են երկարաժամկետ (մինչև 2025 թվականը) համաձայնագրեր: Մենք ցանկացանք կատարել նախընտրական խոստումները և միևնույն ժամանակ չվնասել ներդրումային միջավայրը:
Մենք կարողացանք էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել 20 տոկոսով, իսկ բնական գազի սակագինը՝ 10 տոկոսով: Դրանով իսկ բնակչության մոտ մնաց ավելի քան 60 միլիոն լարի»: