Իրանն ու ԱԷՄԳ-ը համաձայնեցրել են համագործակցության «ճանապարհային քարտեզը». Սալեհի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանն ու ԱԷՄԳ-ը հասել են համագործակցության «ճանապարհային քարտեզի» համաձայնեցմանը:

Ներկայումս Թեհրանում է գտնվում ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն: Այն փաստը, որ Իրան այցելող ԱԷՄԳ-ի պատվիրակությունը գլխավորել է հենց կառույցի ղեկավարը, ընկալվում է որպես լավ նշան: Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների նախորդ փուլն անցկացվել էր հոկտեմբերի 28-ին, Վիեննայում:

Իրանական պատվիրակությունը դրանում ներկայացրել էր նոր առաջարկներ, որոնց բովանդակության մասին ոչինչ չէր հաղորդվել: Կողմերը միայն հայտարարել էին «շատ կառուցողական» հանդիպման մասին:

Տեսանյութեր

Լրահոս