Բաժիններ՝

Ադրբեջանը 2014 թվականից կառուցելու է սեփական ռազմանավեր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը հաջորդ տարվանից սկսած սկսելու է կառուցել ռազմանավեր: Այս մասին հայտնել են ռազմական աղբյուրները: Բաքվի նավաշինական գործարանն արդեն իսկ ռազմածովային ուժերին է ներկայացրել տարբեր նշանակության  մի շարք նավերի նախագծեր:

Նախագծերի համաձայնեցումից հետո կմեկնարկի նավերի կառուցումը: Ադրբեջանը պլանավորել է մինչև 2020 թվականը արդիականացնել իր ռազմածովային ուժերը՝ մեծացնելու համար Կասպից ծովում իր հնարավորությունները և ստանալու համար ժամանակակից նավեր:

2014 թվականն Ադրբեջանը տվյալ նախագծի շրջանակներում ստանալու է Uran-E համալիրներ, որոնց պատվիրել է Ռուսաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս