Բաժիններ՝

60 տարում մեկ քառորդով ավելացել են ամերիկյան ֆիլմերում բռնությունների տեսարանները

Pediatrics պարբերականի փոխանցմամբ՝ կոմերցիոն առումով առավել հաջողված ամերիկյան ֆիլմերում բռնության տեսարանների քանակը 1950 թվականից ի վեր աճել է մեկ քառորդով: Ընդ որում, դրանք առավել ակտիվ ներթափանցում են առավել հանրաճանաչ ֆիլմերի մեջ:

Օհայոյի համալսարանը ներկայացնող Բրեդ Բուշմենը հայտարարել է, որ իր գործընկերները վերլուծել են 915 ֆիլմ, որոնք հանդիսացել են 1950-2012 թվականներին Ամերիկայի առավել հանրաճանաչ ֆիլմերը: Գիտնականները տվյալ ֆիլմերում, բռնության տեսարաններից բացի, հետևել են դրանց իրականացման եղանակին:

Նրանք կարծում են, որ եթե դա իրականացվել է հրաձգային զենքի գործածմամբ, ապա դա կարևոր է հոգեբանական առումով. եթե կադրում հայտնվում է ատրճանակ, ապա դա մարդկանց հարկադրում է լինել ավելի ագրեսիվ: Դրա համար էլ գիտնականները կարծում են, որ հրաձգային զենքով կադրերը առավել ուժգին, բացասական ազդեցություն են թողնում լսարանի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս