Բաժիններ՝

ԵՄ-ը Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու շուրջ որոշում կընդունի նոյեմբերի 18-ին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը ողջունել է «եվրաինտեգրման» օրինագծերի առաջին ընթերցմամբ քվեարկությունը՝ դրա հետ մեկտեղ Ուկրաինային կոչ անելով շտապել երկրորդ ընթերցմամբ դրանց ընդունման կապակցութամբ:

Բացի այդ, Եվրահանձնաժողովն Ուկրաինային կոչ է արել լուծել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հարցը, քանի որ դրա համար մնացել է շատ քիչ ժամանակ: Նոյեմբերի 18-ին ԵՄ-ը որոշում է ընդունելու Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու շուրջ:

Նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի է ունենալու ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որում և պետք է ստորագրվի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև տվյալ համաձայնագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս