Սիրիայի կառավարական զորքերը Հալեպի նահանգի ռազմաբազան հետ են գրավել զինյալներից
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը զինյալներից հետ են գրավել Հալեպի նահանգում գտնվող ռազմաբազաներից մեկը, որը երկար ժամանակ գտնվել է նրանց վերահսկողության տակ:
Այս մասին հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: Հալեպի միջազգային օդանավակայանի մոտ ընկած ռազմաբազայի համար վերջին օրերին լարված մարտեր են մղվել, և կառավարական զորքերին ի վերջո հաջողվել է ամբողջովին իրենց վերահսկողության տակ առնել թիվ 80 բազան:
Զինվորականներն ընդգծել են, որ այդ բազան հանդիսանում է ռազմավարական առանցքային կենտրոն տվյալ տարածաշրջանում: Սիրիական զինված ընդդիմությունն օգոստոսի սկզբին օկուպացրել է Հալեպի նահանգում գտնվող տվյալ բազան: