Նեթանյահուն խոստացել է աշխարհին հետ պահել Իրանի հետ «վատ» գործարքից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է անել ամեն ինչ՝ տորպեդահարելու համար Իրանի հետ «վատ» գործարքը: Նեթանյահուն ընդգծել է, որ տվյալ հարցի շուրջ արդեն իսկ հեռախոսազրույց է ունեցել «Վեցյակի» մեջ մտնող հինգ երկրների առաջնորդների հետ:

«Վատ» գործարքի տակ Նեթանյահուն քանիցս հայտարարել է, որ հասկանում է այն առաջարկները, որոնք քննարկվել են Ժնևում անցկացված բանակցային վերջին փուլում: Նեթանյահուի խոսքերով՝ Իսրայելի համար անընդունելի է այն փոզխիջումը, որն Իրանին հնարավորություն է ընձեռում շարունակել սահմանափակ մասշտաբով ուրանի հարստացումը և միաժամանակ մեղմացնում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Նեթանյահուն հայտարարել է, որ այդ հինգ առաջնորդներին ասել է, որ Իսրայելի ունեցած տեղեկատվության համաձայն, պատրաստվող գործարքը վատ և վտանգավոր է, ինչն առնչվում է ոչ միայն իրենց, այլև՝ նրանց նույնպես: Նեթանյահուն կոչ է արել չընդունել հապճեպ որոշումներ, և ամեն ինչը մանրակրկիտ կշռել և նոր գործել:

Տեսանյութեր

Լրահոս