ԱՄՆ-ն Իրանից պահանջելու է «աննախադեպ» ստուգումներ անցկացնելու հնարավորության ընձեռում. Քերի

Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի հետ միջազգային միջնորդների («Վեցյակ») բանակցությունների ժամանակ մտադիր է պահանջել «աննախադեպ» միջոցներ՝ այդ երկրի միջուկային օբյեկտները մոնիթորինգի ենթարկելու համար.

«Եթե նրանք (իրանցիները) գործեն բարեխղճորեն, ապա կսառեցնեն իրենց ծրագիրը և մեզ հնարավորություն կտան կատարելապես աննախադեպ տեսչություններ և այլ քայլեր իրականացնելու համար: Այդ դեպքում ԱՄՆ-ն ու նրա գործընկերները պետք է թուլացնեն Իրանի դեմ գործող տնտեսական մի շարք պատժամիջոցներ»:

Նշվում է, որ կիրակի առավոտյան Ժնևում անարդյունք են ավարտվել Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները, կողմերը միայն պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլը Ժնևում անցկացնել նոյեմբերի 20-ին: Ջոն Քերին հայտարարել է, որ ոչ մի պայմանավորվածություն չունենալն ավելի լավ է, քան վատ պայմանավորվածություն ունենալը:

Տեսանյութեր

Լրահոս