Երկրի տարածքում ուրանի հարստացումը մեզ համար կարմիր գիծ է. Հասան Ռոուհանի

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեկ երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Իրանը չի փոխի իր սկզբունքները պատժամիջոցների ու սպառնալիքների դիմաց և չի կարող նահանջել ազգային շահերից, այդ թվում նաև խաղաղ ատոմի իրավունքից.

«Մենք չենք կարող դուրս գալ որոշակի շրջանակներից, իսկ մեր ազգային շահերը, այդ թվում նաև խաղաղ ատոմի Իրանի իրավունքը և միջազգային օրենքներին համապատասխան Իրանի տարածքում ուրանի հարստացումը մեզ համար կարմիր գիծ է»:

Ռոուհանին հավելել է, որ Իրանը «միջուկային երկիր» տերմինի տակ հասկանում է ատոմային խաղաղ էներգիայի տեխնոլոգիաների տիրապետում՝ զարգացման նպատակով և ոչ թե միջուկային ռումբ ունենալու համար՝ մյուսներին ահաբեկելու համար:

Տեսանյութեր

Լրահոս