Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը համաձայնվել է մասնակցել «Ժնև 2» կոնֆերանսին. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի Ազգային դաշինքը համաձայնվել է մասնակցել Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» խաղաղության կոնֆերանսին: Ազգային դաշինքը նման որոշում է ընդունել Ստամբուլում անցկացրած իր հանդիպման արդյունքներով:

Ընդունված փաստաթուղթը պարունակում է մի շարք նախապայմաններ, որոնք պետք է իրագործվեն նախքան Ժնևի կոնֆերանսի աշխատանքների սկսվելը: Դրանց էության մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:

Ավելի վաղ Ազգային դաշինքի առաջնորդ Ահմեդ Ջարբան հայտարարել է, որ իրենք մտադիր չեն մասնակցել «Ժնև 2» կոնֆերանսին, եթե դրան մասնակցի Իրանի պատվիրակությունը: Բացի այդ, նա նշել էր, որ կոնֆերանսից առաջ պետք է հստակեցվեն ժամկետային շրջանակները՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս