Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիական հակամարտության և Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցերը: Հիմնական ուշադրությունը հատկացվել է Սիրիայի հարցին:

Կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել հետագայում միջազգային օրակարգի այժմեական հարցերի շուրջ համագործակցելում և տարբեր մակարդակի շփումներ պահպանելում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930