Թեհրանում մեկնարկում են Իրանի ու ԱԷՄԳ-ի բանակցությունները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի փորձագետների ու Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունները հերթական փուլն այսօր մեկնարկում է Թեհրանում: Իրանական կողմը պետք է պարզաբանի սեփական միջուկային ծրագրին առնչվող մի շարք հարցեր:

Պլանավորված է, որ փորձագետների հանդիպումը կնախապատրաստի ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոյի և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հանդիպումը:

Թեհրան մեկնելուց առաջ Ամանոն լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումն իրենց հնարավորություն կտա հասնել կոնկրետ արդյունքների և որոշակիացնել հետագայում առաջ շարժվելու ուղիներն ու լուծել մնացյալ հարցերը՝ հաստատելու համար, որ Իրանի միջուկային ծրագիրն ունի խաղաղ բնույթ:

Տեսանյութեր

Լրահոս