
Սիրելի բժիշկներ, անհատական լիցենզիայից չզրկվելու համար կվճարեք 10.000 դրամ, էթիկայի հովանավորը Լենա Նանուշյանն է. Անուշ Պողոսյան
Օրենքի պահանջով՝ Առողջապահության նախարարության կողմից Էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար 19.05.2023 թվականին հայտարարվել էր մրցույթ: Էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար մրցույթն անցկացվել էր օրենսդրական կոպիտ խախտումներով՝ մրցույթը կազմակերպելիս հաշվի չէր առնվել մասնակիցների թիվը, խախտվել է Էթիկայի հանձնաժողովի անդամների մրցութային ընտրության կարգը, էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, գործերի քննության կարգը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը հաստատելու մասին առողջապահության նախարարի 75 Ն հրամանի բազմաթիվ կետեր, մասնակիցները զրկված են եղել բողոքարկման հնարավորությունից:
Այս մասին 168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
Այս անգամ նա անդրադարձել է Էթիկայի հանձնաժողովի անդամի մրցույթի անցկացման օրենսդրական կոպիտ խախտումներին:
«Այսպիսով ստեղծվել է ոչ թե էթիկայի հանձնաժողով, այլ առողջապահության նախարարի «սրտի» էթիկայի հանձնաժողով, որի «հովանավորն է» Առողջապահության նախարարի տեղակալը»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ 2023 թվականին ընթացակարգային խախտումներով ստեղծված Էթիկայի հանձնաժողովի նախագահը, որը 2 տարում ընդամենը քննել է 8 դեպք, այժմ որոշել է վճարովի էթիկա սովորեցնել։
«Սկզբից ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշմամբ «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառում է շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների ցանկում, այնուհետ Լենա Նանուշյանի «թեթև» ձեռքով ստեղծված Էթիկայի հանձնաժողովի նախագահը սկսում է փող աշխատել։ Ի դեպ, սիրելի բուժաշխատողները 6 կրեդիտի համար կվճարեն 10.000 դրամ՝ կամավոր պարտադիր սկզբունքով, դա էլ իրենց բաժինն է»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին՝ https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին: