ՀԱՊԿ երկրների վրա ապակառուցողական տեղեկատվական ազդեցության փորձերը աճում են. ՌԴ ԱԽ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի համատեղ միջոցառումները ՀԱՊԿ անդամ երկրների վրա ապակառուցողական ազդեցության աճ են ցույց տալիս։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Դմիտրի Գրիբկովը։

«Մեր երկրների իրավապահ մարմինները համակարգված օպերատիվ և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում` ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդմանը», – ասել է Գրիբկովը ՀԱՊԿ անդամ պետությունների կիբեռանվտանգության հարցերով առաջին միջազգային համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով՝ խոսքը «Պրոքսի» անվամբ մշտական ​​գործողության մասին է, որի արդյունքները վկայում են կազմակերպության անդամ պետությունների վրա ապակառուցողական տեղեկատվական ազդեցության աճի մասին։

Նշվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների գործողությունների արդյունավետության և օպերատիվության բարձրացում է նկատվում։

«Համակարգչային հարձակումների աճի պայմաններում անհրաժեշտ է անընդհատ կատարելագործել համակարգչային միջադեպերին արձագանքման ազգային կենտրոնների կողմից օգտագործվող մեթոդներն ու միջոցները»,- հայտարարել է Գրիբկովը։

Համատեղ կիբեռվարժանքների շրջանակներում անհրաժեշտ է մշակել կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության սցենարներ, որոնք մոտ են իրական պայմաններին։

ՀԱՊԿ-ի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։ Դեռ 2024 թվականի սկզբին Երևանը հայտարարեց կառույցին իր մասնակցությունը սառեցնելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս