Թրամփը հայտարարել է, որ «հնարավոր է» հանդիպի՝ Իրանի հետ և «լիակատար վերջնագիր» է ներկայացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է հանդիպել, և ինքը «կարող է դա անել», պատրաստվելով Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ հանդիպում անցկացնել իրավիճակային սենյակում, հաղորդում է Sky News-ը։

Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահը Իրանի վրա Իսրայելի հարվածները «ավերիչ» է անվանել։ «Սարսափելի է, -ասել է նա։ Ես ատում եմ այս ամբողջ մահերը տեսնելը, այսքան մահեր ու ավերածություններ»։

Նա նշել է, որ Իսրայելը հաջողությամբ հարձակումներ է իրականացնում՝ ուղղված Իրանի միջուկային օբյեկտների ապամոնտաժմանը։

Թրամփն շեշտել է, որ ինքը «մտահղացումներ ունի հետագա անելիքի առնչությամբ», բայց հավելել է. «Ես կցանկանայի վերջնական որոշում ընդունել մեկ վայրկյան առաջ, նախքան դա տեղի կունենա»։ Նա ընդգծել է, որ իր կողմնակիցները չեն ցանկանում, որ Իրանը միջուկային զենք ունենա։

Fox News-ը հայտնել է, որ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանին «վերջնական վերջնագիր» է ներկայացրել անվերապահ կապիտուլյացիայի իր պահանջի վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս