Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մտադիր են բանակցություններ վարել Իրանի հետ

Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները մտադիր են ուրբաթ Ժնևում բանակցություններ անցկացնել իրենց իրանցի գործընկերոջ հետ միջուկային ծրագրի շուրջ, Reuters-ին հայտնել է գերմանական դիվանագիտական ​​աղբյուրը։

Աղբյուրը նշել է, որ նախարարները նախ կհանդիպեն ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Քայա Կալլասի հետ, ապա համատեղ հանդիպում կանցկացնեն Իրանի արտգործնախարարի հետ։

Ըստ աղբյուրի՝ բանակցությունների նպատակն է համոզել իրանական կողմին հստակ երաշխիքներ տալ, որ իր միջուկային ծրագիրը կօգտագործի բացառապես քաղաքացիական նպատակներով։

Տեսանյութեր

Լրահոս