Բաժիններ՝

Վայոց ձորի մարզում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Volvo» մակնիշի բեռնատարը ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, փորձում էին դուրս բերել ավտոմեքենայից, սակայն բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30