Էս մարդը միանշանակ հասկանում էր` ինչի համար են իրեն փորձում չեզոքացնել. Վահագն Վարագյան

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տարիներ առաջ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ:

Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ հողատուն հունիսի 20-ին Անկարայում հանդիպելու է Թուրքիայի նախագահին:

Արդեն այսօր հայտնի դարձավ, որ այդ օրը Անկարա է հրավիրվել նաև Իլհամ Ալիևը:

Կարելի՞ է արդյոք պնդել կամ առնվազն հիմնավոր կասկած հայտնել, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Էրդողանի նախապայմանն էր կամ ավելի ճիշտ նրա կողմից ակնկալվող ծառայությունը` իր հովանու ներքո հանդիպում կազմակերպելու դիմաց: Միանշանակ` այո´: Ու սա է պատճառը, որ Սամվել Կարապետյանը` բերման ենթարկվելիս ասաց «թքած ունեմ ցանցի վրա էլ, իրանց վրա էլ»: Էս մարդը միանշանակ հասկանում էր` ինչի՞ համար են իրեն փորձում չեզոքացնել:

Լավ, էս ամենը հասկացանք, արձանագրեցինք, բա հետո՞:
2021 թվականին ընդդիմությունը մեզնից ձայն խնդրեց` Նիկոլին հեռացնելու խոստմամբ: 5-րդ տարին է անցնում: Ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը: Դատարանի դիմաց արձանագրում է երկրի վրա կախված վտա՞նգը: Է դրա համար մանդատ պետք չի: Բոլորս ենք տեսնում: Ի՞նչ օրակարգ ունի ընդդիմությունը: Իմպիչմենտը` մեկ, բա հետո՞: Էլ ի՞նչ առաջարկներ ունեք: Ի՞նչ անենք, ձեզ ինչո՞վ օգնենք, որ ձեր խոստումը կատարեք»:

Տեսանյութեր

Լրահոս