Հայտնի են Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի միջին գները
                                    Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի միջին գները, ըստ շրջանների, 1 քառակուսի մետրի համար մայիսի վերջի դրությամբ.
- Վակե- $2178 (+16%)
 - Սաբուրթալո- $1382 (-1%)
 - Կրծանիսի- $1329 (-5%)
 - Դիդուբե- $1303 (+10%)
 - Չուգուրեթի- $1267 (+5%)
 - Իսանի- $1186 (-4%)
 - Դիդի Դիղոմի- $1135 (+6%)
 - Գլդանի- $1134 (+6%)
 - Նաձալադևի- $1111 (-2%)
 - Սամգորի- $1000 (+6%):
 
Սրանք TBC Capital վերլուծական խմբի տվյալներն են:
Ըստ aliq.ge-ի՝ բնակարանների վաճառքը Թբիլիսիում մայիսին աճել է 5 տոկոսով՝ նախորդ տարվա մայիսի համեմատ: Վաճառվել է 3304 բնակարան:
Մեկ քառակուսի մետրի միջին գինը աճել է 6 տոկոսով՝ հասնելով 1266 դոլարի: Միջին վարձակալության գինը` ընդհակառակը, նվազել է 12 տոկոսով՝ հասնելով 10.6 դոլարի մեկ քառակուսի մետրի համար։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    