
ՀՀ ԱԳՆ-ն ավարտել է Բրյուսելում նոր շենքի գնման գործընթացը. շենքի արժեքը կազմել է 4.3 մլն եվրո

Ավարտին է հասցվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Այս մասին հայտնում է հայտնել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։
Ձեռք է բերվել Rue d’Arlon 92 1040 հասցեում գտնվող Բելգիայի Գործարարների միության նախկին շենքը, որը կառուցվել է 1866-1870 թվականներին և չափազանց մոտ է գտնվում Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպական խորհրդարանին և այլ պետական կառույցների։
Շրջակայքում են գտնվում բազմաթիվ այլ դեսպանություններ։
Շենքի արժեքը կազմել է 4.3 մլն եվրո։