
Թրամփն Իրանի վերաբերյալ հայտարարություն է արել, որը հակասում է ԱՄՆ հետախուզության եզրակացություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ընդամենը մի քանի շաբաթ հեռու է» միջուկային զենք մշակելուց, հաղորդում է CNN-ը։
«Ես կարծում եմ, որ նրանք կօգտագործեին դա», -նշել է նա։
Սակայն Թրամփի հայտարարությունը հակասում է հետախուզության եզրակացություններին։
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը մարտին վկայություն է տվել, որ ԱՄՆ հետախուզական համայնքը «շարունակում է հավատալ, որ Իրանը միջուկային զենք չի մշակում, և որ Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին չի թույլատրել միջուկային զենքի ծրագիր»։
Այս շաբաթվա սկզբին CNN-ը հաղորդել էր, որ ԱՄՆ հետախուզությունը գնահատում է, որ Իրանը չի մշակում միջուկային զենք և, ըստ գնահատականին ծանոթ չորս անձանց, միայն երեք տարվա ընթացքում կկարողանա միջուկային զենք արտադրել։