Բաժիններ՝

Միջազգային նոր սկանդալ. ԱՄՆ հատուկ ծառայությունները հնարավոր է գաղտնալսել են Մերկելի բջջայինը

ԱՄՆ հատուկ ծառայությունները հնարավոր է, որ գաղտնալսել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցը: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը, հաղորդում է  Reuters-ը:

Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ եւ պահանջել է անհապաղ պարզաբանել իրավիճակը: Նա նաեւ նշել է, որ եթե տեղեկատվությունը հաստատվի, ապա դա «անընդունելի է»:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին շտապել է հերքել դա` հայտարարելով, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները չեն գաղտնալսել կանցլերին:

Ավելի վաղ Վաշինգտոնից պարզաբանում էր պահանջել Ֆրանսիայի նախագահ Օլանդը`  Ֆրանսիայի քաղաքացիներին գաղտնալսելու վերաբերյալ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031