
Լևոն Զուրաբյան. Ես կրկին խնդրում եմ, որ Փոստանջյանն իմ անկոչ խոսնակի դերը չստանձնի

«Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Ես կրկին խնդրում եմ, որ Փոստանջյանն իմ անկոչ խոսնակի դերը չստանձնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն` անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զ. Փոստանջյանի հայտարարությանը, թե «Ժառանգությանը» ԵԽ ԽՎ կազմից հանելու ԱԺ նախագահի որոշումը սատարել են նաև ՀԱԿ և ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները: «Խորհրդակցության ժամանակ ներկայացվել է կարգը, որի վերաբերյալ ես որևէ կարծիք չեմ հայտնել, որովհետև վերջնական տեքստին ծանոթ չեմ եղել: Ընդհանուր առմամբ համարում եմ, որ եթե ֆորմալ առումով ամենաարդար կարգն էլ ներկայացվի, միևնույնն է՝ արդարությունը խախտված է դեռ այն պահից, երբ կեղծվել են ԱԺ ընտրությունները»,- նշեց նա: