Ով է գնելու Գլխավոր դատախազությանն ամրակցված կաթսայատունն ու ենթակայանը

ՀՀ Կառավարությունն այսօր թույլատրել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմին ամրացված Երևանի Հանրապետության փողոցում գտնվող անշարժ գույքը (կաթսայատուն և ենթակայան), ինչպես նաև 71 միավոր մեքենաներն ու սարքավորումներն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Բիզնես պլաս» ՍՊԸ-ին: Ընկերությունը գույքի համար պետք է վճարի 124 միլիոն դրամ։ Վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետբյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե:

Նշենք, որ պետռեգիստրի էլեկտրոնային համակարգի տվյալների համաձայն՝ նշված ընկերության հիմնադիրներն են հետևյալ քաղաքացիները՝ Արմեն Հակոբջանյան, Աննա Ավանյան և Արթուր Պավլով։ Մինչդեռ, ինչպես գրում է News.am-ը, տեղի բնակիչների տեղեկացմամբ՝ ընկերության անունից հանդես է գալիս քրեական հեղինակություն ոմն Չաղ Կարո:

Տեսանյութեր

Լրահոս