ՀՅԴ-ն միջազգային պատվիրակություններում իր ներգրավածությունը ավելացրել է ևս մեկով

Ինչպես այսօր տեղեկացրել ենք, խորհրդարանական միջազգային կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակի մասին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նոր կարգադրություն է ստորագրել, ըստ որի` բարելավվում է  արձանագրել միայն ՀՅԴ խմբակցությունը: Նոր փոփոխությունների համաձայն՝ Դաշնակցությունը միջազգային պատվիրակություններում իր ներգրավածությունը ավելացրել է ևս մեկով: Խոսքը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) մասին է:

168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Վերականգնվել է այն, ինչ մինչև հիմա չի արվել: Միջազգային խմբակցությունների հարցում ամենավատ ներկայացվածությունը Դաշնակցությունն ուներ, ամենաքիչ ներկայացվածը պատվիրակություններում մենք էինք, բայց մենք նման աղմուկ չենք բարձրացրել: Այս պատվիրակությունը շատ մեծ կազմ ունի ու անհասկանալի է, թե ինչո՞ւ էին բոլորը ներկայացված` բացի Դաշնակցությունից»:

Նա հայտնեց, որ ԱՊՀ ՄԽՎ-ի կազմում ՀՅԴ-ն առաջադրել Արծվիկ Մինասյանի թեկնածությունը, ով նախկինում որևէ պատվիրակության կազմում ընդգրկված չի եղել: Նշենք, որ ԱՊՀ ՄԽՎ-ի կազմում ընդգրկված են ՀՀԿ-ական 9, ԲՀԿ-ական 5 պատգամավորներ, 1-ական ներկայացուցիչներ ունեն ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»:

Հավելենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նոր կարգադրությունն ուժի մեջ է մտնելու 2014թ. հունվարի 1-ից:

Տեսանյութեր

Լրահոս