Բաժիններ՝

Քարակերտի մոտակայքում շրջվել են բեռնատար գնացքի վագոններ

Անցած գիշեր երկաթուղու վթար է գրանցվել, ինչի հետեւանքով վթարված գնացքի վագոնները շարունակվում են մնալ երկաթգծերին, իսկ ճանապարհը ոչ երթևեկելի է:

Դեպքը տեղի է ունեցել Քարակերտի մոտակայքում, ներկայում ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը այնտեղ է:

Ինչպես փոխանցում է կայքի  թղթակիցը, դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 4:00-ի շրջանում, գնացքը եղել է ոչ թե մարդատար, այլ բեռնատար: Գնացքով վառելանյութ են տեղափոխելիս եղել: Երկու վագոնները ոչ թե շրջվել, այլ ընդամենը թեքվել են, ինչն էլ վթարի պատճառ է հանդիսացել: Եւս 4-5 վագոն, որոնք շարունակում են մնալ երկաթգծերին, բեռնված են մետաղաձողերով:

Տեղանքում մինչեւ հիմա աշխատանքները շարունակվում են: Տեղում է ռուս եւ հայ երկաթուղայիններից բաղկացած խումբը, որը փորձում է հեռացնել վագոնները ճանապարհից եւ վերականգնել երկաթգծերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս