
Վրաստանը դառնալու է Հարավ-արևելյան Եվրոպայի երկրների պաշտպանական խորհրդի լիարժեք անդամ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը դառնալու է Հարավ-արևելյան Եվրոպայի երկրների պաշտպանական նախարարական խորհրդի լիարժեք անդամ: Այս մասին Հարավ-արևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների անդամ երկրների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Վերջինիս խոսքերով՝ Վրաստանն այսուհետ Հարավ-արևելյան Եվրոպայի երկրների պաշտպանության նախարարների նախաձեռնությանը մասնակցելու է ոչ միայն որպես դիտորդ, այլև՝ որպես նախարարական խորհրդի լիարժեք անդամ: Ալասանիան հավելել է, որ համապատասխան ընթացակարգերը կպահանջեն մոտ մեկ տարի:
Ալասանիան վստահություն է հայտնել, որ դա մեծ քայլ է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին: Նշվում է, որ Վրաստանը Հարավ-արևելյան Եվրոպայի երկրների պաշտպանության նախարարների խորհրդին դիտորդի կարգավիճակով մասնակցում է 2006 թվականից: