Բաժիններ՝

Մենք աղանդավոր չենք. Էմմի, Սոֆի Մխեյան, Սոս Ջանիբեկյան

yerkir.am-ի փոխանցմամբ՝ Երեկ Միացյալ երիտասարդական լիգան /ՄԵԼ/ հայտարարություն էր տարածել, ըստ որի, շոու-բիզնեսի մի շարք աստղեր հարում են այս կամ այն աղանդի: Այսօր երգչուհիներ Էմմին, Սոֆի Մխեյանը եւ դերասան Սոս Ջանիբեկյանը, որոնց անունները նույնպես հայտնվել էին ՄԵԼ-ի ցուցակում, պաշտոնապես հերքեցին իրենց` ինչ-որ աղանդին հարելու մասին լուրը:

Սոս Ջանիբեկյանն ասաց, որ զարմացած է ՄԵԼ-ի հանդգնության վրա, որի անդամները 20-25 տարեկան հազիվ լինեն եւ առանց ճշտելու` հերյուրանքներ են տարածում:

«Եթե ասենք կայքերից մեկում կարդում եմ` Սոս Ջանիբեկյանը սևամորթ է, ու չնայած ես շատ եմ հարգում սեւամորթներին, բայց, մեկ է, ինձ շատ վատ կզգամ, քանի որ ինձ զայրացնում է ապատեղեկատվությունը: Ի՞նչ է` դժվար է ճշտելն ու նոր ինֆորմացիան տարածելը»,-ասաց Ջանիբեկյանը:

Էմմին էլ իր հերթին նշեց, որ մանկուց դաստիարակվել է Հայ առաքելական եկեղեցու սկզբունքներով եւ հաճախ է այցելելու եկեղեցի, անգամ իր սիրած եկեղեցին ունի` Էջմիածնի Սուրբ Գայանեն: Ի պատասխան Էմմիի` Ջանիբեկյանը մեկնեց ձեռքն` ասելով`«Թխի»:

Սոֆի Մխեյանը հավաստիացնում է, որ նման լուրերն իրենց վրա կրկնակի են ազդում, քանի որ, երբ լուրն անգամ հերքովում է, մի ուրիշ ալիք է բարձրանում, որի հետեւանքը հետո ես զգում:

Ի դեպ, սկզբում ասուլիսի բանախոսները նշեցին, որ պատասխանատվության են ենթարկելու ՄԵԼ-ին, սակայն ասուլիսի վերջում հանդես եկան հայտարարությամբ, որ հաշվի առնելով ՄԵԼ-ի ղեկավարների տարիքը, անփորձությունն ու անխելքությունը, այս անգամ ներում են եւ իրավական պատասխանատվության չեն ենթարկում` պայմանով, որ ՄԵԼ-ը ներողություն խնդրի իրենցից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս