![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանական արտադրության առաջին մարտական ուղղաթիռը կփորձարկվի նոյեմբերին
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/vertalyot_iran1.jpg)
Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական արտադրության առաջին մարտական ուղղաթիռը փորձարկվելու է նոյեմբերին երկրում անցկացվելիք ռազմաօդային զորավարժություններում: Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի փոխհրամանատար Կիյումերս Հեյդարին.
«Ուղղաթիռը կփորձարկվի նոյեմբերին կայանալիք զորավարժություններում: Ուղղաթիռն ունի մեծ հզորություն և շահագործվում է հեշտությամբ: Արդեն իսկ մեկնարկել է ուղղաթիռի զանգվածային արտադրությունը, շուտով այն կհայտնվի զինված ուժերի տրամադրության տակ»:
Իրանցի ինժեներների խոսքերով՝ ուղղաթիռն օժտված է ճգնաժամային իրավիճակներում հարձակողական լայն հնարավորություններով, մոբիլ է և ունի մեծ մանևրայնություն: