
Լարված իրավիճակ ՀՀԿ գրասենյակի մոտ. բնակիչները փորձում են փակել Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի ճանապարհը

News.am-ի փոխանցմամբ` այս պահին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, Բուզանդի փողոցի բնակիչները հավաքվել են ՀՀԿ գլխավոր գրասենյակի մոտ (Մելիք Ադամյան փողոց): Նրանք նշում են, որ դեռեւս սեպտեմբերի 3-ին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է ընդուներ իրենց, բայց առանց հիմնավորման դա տեղի չի ունեցել:
Ցուցարարները փորձում են փակել ճանապարհը, որպեսզի հանդիպեն վարչապետի կամ Սերժ Սարգսյանի հետ եւ վերջնական պատասխան ստանան իրենց խնդրի հետ կապված:
Ոստիկանները փորձում են նրանց հետ պահել այդ քայլից, որոնց թիվը գնալով ավելանում է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: