Բաժիններ՝

Ադրբեջանի փոխարտգործնախարարն այս շաբաթ կայցելի Երևան

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևն այս շաբաթ կայցելի Երևան: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը:

Վերջինիս խոսքերով՝ այցի նպատակը սեպտեմբերի 12-13-ին Երևանում կայանալիք «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների երրորդ ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելն է:

Նիստին մասնակցելու է նաև ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը: Նիստը կդառնա նախապատրաստական վերջին հանդիպումը՝ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս