
Ֆրանսիան մտավախություն ունի, որ ՄԱԿ ԱԽ-ում հերթական վետոն կդրվի Սիրիայի վերաբերյալ բանաձևի վրա

France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ մտավախություն ունի, հերթական վետոն կարող է խանգարել ՄԱԿ ԱԽ-ից ստանալ Սիրիայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու շուրջ համաձայնություն: Ավելի վաղ Ռուսաստանն ու Չինաստանը քանիցս վետո են դրել ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևերի վրա:
Ֆաբիուսը հայտարարել է. «Դա մեծ խնդիր է, քանի որ նրանք միաժամանակ խոչընդոտում են ՄԱԿ-ի համաձայնությունը ստանալուն: Դա ձգձգվում է արդեն երկու տարի: Ռուսաստանն ու Չինաստանը դրել են երեք վետո:
Մի կողմից նրանք ասում են, որ քիմիական զենքը սարսափելի է, անհրաժեշտ է պատժամիջոցներ սահմանել դրա կիրառման դեպքում, իսկ մյուս կողմից միաժամանակ արգելափակում են ՄԱԿ-ի որոշումը»: