Թուրքիայում սիրիացի փախստականների քանակն ավելին է երկրի 81 նահանգներից 41-ի բնակչությունից

Թուրքական Son Dakika կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը պաշտոնական հայտարարություն է տարածել երկրում գտնվող սիրիացի փախստականների թվաքանակի վերաբերյալ: Դրա համաձայն, երկրի 20 վրանային ու տնակային ճամբարներում գտնվում է 200.000 սիրիացի փախստական:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի տարածքում գտնվում է ավելի քան 500.000 սիրիացի փախստական: Այս ցուցանիշը գերազանցել է Թուրքիայի 81 նահանգներից 41-ի բնակչությունը, որը չի էլ հասնում 500.000-ի: Խոսքը հիմնականում գնում է Թուրքիայի կենտրոնական, արևելյան ու հարավ-արևելյան նահանգների մասին է:

Նշվում է, որ սիրիացի փախստականների համար ստեղծված թուրքական ճամբարներում լույս աշխարհ է եկել 5638 սիրիացի: 45.000 սիրիացի աշակերտ կրթություն է ստանում Թուրքիայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30