
ՆԱՏՕ-ի ռազմանավերն այսօր կմտնեն Բաթումի նավահանգիստ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Նավահանգստային այց» ծրագրի շրջանակներում այսօր Բաթումի նավահանգիստ կմտնեն ՆԱՏՕ-ի ռազմանավերը: Խոսքը գերմանական 2 և թուրքական 1 ֆրեգատի մասին է:
Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ այցի շրջանակներում այդ նավերի անձնաազմը Վրաստանի պաշտպանության նախարարության ու ՆԳՆ-ի սահամանապահ ոստիկանության առափնյա պաշտպանության հատուկջոկատայինների հետ վարժանքներ կանցկացնի ծովի հատակին:
Նշվում է, որ նման «Նավահանգստային այց» առաջին անգամ է իրականացվում Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև գործընկերային հարաբերությունների ողջ պատմության ընթացքում: Վրաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ այցի նպատակը ՆԱՏՕ-ի կողմից գործընկերոջ երկրին աջակցելն է: