
Ռուսաստանն ԱԷՄԳ-ի նիստում բարձրացնելու է Սիրիայում միջուկային ռիսկերի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը սեպտեմբերի 9-ին Վիեննայում կայանալիք ԱԷՄԳ-ի Ղեկավար խորհրդի աշնանային նստաշրջանում բարձրացնելու է միջուկային ռիսկերի հարցը՝ կապված ԱՄՆ-ի կողմից Սիրիային հնարավոր հարված հասցնելու հետ:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվական դեպարտամենտը: Ռուսաստանի ԱԳՆ-ը երեկ ԱԷՄԳ-ի քարտուղարությանը կոչ է արել օպերատիվ վերլուծել ԱՄՆ-ի կողմից Սիրիային հասցվելիք հնարավոր հարվածների հետ կապված ռիսկերը: