
Գրեթե 5 միլիոն բրիտանացի վաստակում է ապրուստի համար անհրաժեշտ մինիմումից պակաս գումար

BBC-ի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր աշխատող հինգերորդ բրիտանացի ստանում է ապրուստի համար անհրաժեշտ մինիմումից պակաս գումար: Ընդհանուր առմամբ, ոչ բավարար աշխատավարձի խնդրի բախվում է 4.8 միլիոն բրիտանացի՝ աշխատանքային շուկայում ներկայացվածների 20 տոկոսը:
Վերջին տարիներին փորձագետներն ընդգծել են այդ ցուցանիշի էական աճ, օրինակ դեռ 2009 թվականին ապրուստի համար անհրաժեշտ մինիմումից պակաս գումար էր ստանում 3.4 միլիոն բրիտանացի:
Լոնդոնում աշխատավարձի չափը կազմում է մեկ ժամվա համար 8.55 ֆունտ սթեռլինգ (13.3 դոլար) , իսկ թագավորության մնացյալ հատվածում՝ 7.45 ֆունտ սթեռլինգ (11.6 դոլար): Յուրաքանչյուր գործատու ինքն է որոշում իր աշխատողին հատկացվող աշխատավարձի չափը: