
ԵՄ-ը ողջունել է Ադրբեջանի ԿԸՀ-ի կողմից Իլգար Մամեդովի թեկնածության հաստատումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցիչ Ռոլանդ Կոբիան ողջունել է ԿԸՀ-ի կողմից REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովի թեկնածության հաստատումը՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Այս մասին նշված է ԵՄ-ի Բաքվի գրասենյակի տարածած հաղորդագրությունում. «Քանի որ Իլգար Մամեդովը ներկայումս գտնվում է հետաքննության տակ, ես ԿԸՀ-ի այդ քայլը գնահատում եմ որպես դրական ազդանշան՝ ապահովելու համար թեկնածուների հաստատման արդար ու բազմակողմ գործընթաց՝ ընտրություններին մասնակցելու համար:
Հետագայում այդ ընթացակարգը թեկնածուին կօգնի արդյունավետորեն առաջ քաշել սեփական թեկնածությունը: Դա կապահովի ժողովրդավարական ընտրական գործընթաց՝ հենված միջազգային չափորոշիչների վրա»:
Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 9-ին: