Բաժիններ՝

Միլիոնների հոսք՝ օֆշորային գոտիներից Հայաստան

Օտարերկրյա ներդրումների հոսքը ՀՀ տնտեսությունում պաշտոնական տվյալներով այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 34.7%-ով։ Սակայն կան երկրներ, որոնք բավականին մեծ գումարներ են ներդրել մեր երկրում։ Խոսքը վերաբերում է Վիրջինյան կղզիներին։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունները Հայաստանում կատարել են 9.4 միլիոն դոլարի ներդրում, որից 134.6 հազարը ուղղակի ներդրումներ են։ Նախորդ տարի Վիջինյան կղզիների ներդրումների ծավալը ընդամենը 38.4 հազար էր։ Այսինքն՝ ցուցանիշն աճել է 245.3 անգամ։ Նշենք, որ Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերությունների հետաքրքրության հիմնական առարկան Հայաստանում եղել է անշարժ գույքը։ 9.2 միլիոնից 8.7 միլիոնը ներդրվել է շենքերի շինարարության ոլորտում։ Սեյշելյների կողմից կատարած ներդրումները նվազել են շուրջ 5 անգամ՝  3 միլիոնից հասնելով 643 հազար դոլարի։ Փոխարենը՝ մոտ 14 անգամ աճել են կիպրոսյան ընկերությունների կատարած ներդրումները։ Այս տարվա առաջին կիսամյակում Կիպրոսի կողմից կատարվել է 35.7 միլիոն դոլարի ներդրում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.5 միլիոն դոլարի դիմաց£ Նշենք, որ գումարի մեծ մասը՝ 33 միլիոնը ներդրվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս