Բաժիններ՝

Ինչպես են դատապարտյալի համար ստեղծել են արտոնյալ պայմաններ

Ըստ «Փաստինֆոյի»՝ Երևանի  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում, նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի գործով այսօր հարցաքննվեց դատակոչված 3 վկա:   Դատարանը կես կատակ կես լուրջ նկատեց, որ վկաներին ինչ-որ մեկը «սովորեցրել» է, որ հարցաքննության սկզբում պնդեն իրենց նախաքննական մարմնին տված ցուցմունքը, խնդրեն հրապարակել այն, քանի որ դեպքից երկար ժամանակ է անցել և իրենք մանրամասները չեն հիշում:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի Սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ, վկա Գարիկ Տիգրանյանը  նախ պարզաբանեց  դատապարտյալների տեսակցության կարգը (առանձնապես ծանր հանցանք կատարած դատապարտյալին երկարատև  տեսակցությունը թույլատրվում է տարին մեկ  անգամ, իսկ ոչ ծանր հանցանք կատարած դատապարտյալներին 2 ամիսը մեկ անգամ): Սակայն վկան Դավիթ Մուրադյանի կարգադրությամբ Արտակ Հակոբյանին թույլատրել է երկարատև տեսակցություն 3 օրով՝ 2 անգամ, այն էլ  սահմանված կարգը խախտելով, այսինքն՝ Մուրադյանը վկային խնդրել է երկարատև տեսակցություն թույլատրել, այն դեպքում երբ 2 ամիսը դեռ լրացած չի եղել, իսկ Արտակ Հակոբյանը ակտիվ դատապարտյալ է:

Դատապարտյալ Արտակ Հակոբյանին լրացուցիչ տեսակցություններ տրամադրելը՝ Մուրադյանը պատճառաբանել է,  օպերատիվ   նկատառումներից ելնելով:

Հաջորդը հարցաքննվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Ազատյանը: Նա ևս իր հարցաքննության ժամանակ պարզաբանեց ՔԿՀ-ում գործող որոշ կանոններ՝ նշելով, որ երբ դատապարտյալը ցանկանում է իր խուցը վերանորոգել  դիմում է գրում պետին և եթե թույլտվություն է ստանում, ապա  կարող է վերանորոգել այն:

Պարզվեց, որ տվյալ դեպքում Արտակ Հակոբյանի կողմից դիմում չի եղել, սակայն  ամբաստանյալ Մուրադյանը վկային ասել է շինանյութը ընդունի եւ ինքն էլ ընդունել է: Իսկ թե դեպքը, երբ է տեղի ունեցել, ո՛չ օրը, ո՛չ ամիսը, ո՛չ էլ տարին վկան չհիշեց:   Մեղադրող դատախազը վկայի ցուցմունքներում  էական հակասություններ տեսնելով ընթերցեց վկայի նախաքննական մարմնին տված ցուցմունքը, որտեղ վկան նշում էր, որ դեպքը տեղի է ունեցել 2012թ. հոկտեմբեր ամսին:

Վկա Վահան Ներսիսյանն էլ  նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ը էր բերվել շինանյութը, ապա պահարանը, ինքը զանգահարել է և տեղյակ է պահել տնտեսական մասին, իսկ թե դատապարտյալներից ով էր դիմել և թե, որ խուց պետք է տարվեր այդ շինանյութը, ապա ինքը չի իմացել: Պարզվեց նաև, որ շինանյութը ՔԿՀ էր բերվել տաքսիով՝ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կնոջ կողմից:

Կարդացեք այստեղ.

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս