PKK-ն պրոֆեսիոնալ բանակ է ստեղծում. Մուրադ Քարայըլան

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդներից Մուրադ Քարայըլանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին մեղադրել է Սիրիայում գործող զինված խմբավորումներին օգնություն ցուցաբերելու մեջ, որոնց դիմակայում են քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ուժերը.

«Ես լավ իրազեկված եմ, որ պարոն Դավութօղլուն ավելի քան մեկ տարի է, ինչ հատուկ ուշադրություն է հատկացնում այդ ուժերին: Դավութօղլուի այդ քաղաքականությունն իմաստ ունի, եթե քրդերը դիտարկվում են որպես թշնամի: Սիրիայի հյուսիսում քրդերի վրա կատարված հարձակումները հանդիսանում են քրդերի հզորացումը և նրանց կողմից իշխանություն ստանալը կանխելու պլանի մասնիկը:

Ի պատասխան նոր իրավիճակի՝ վերակազմավորվել են Ժողովրդական պաշտպանության ուժերը (HPG): HPG-ն այժմ ի վիճակի է ռազմական պլանում համագործակցել Թալաբանիի ու Բարզանիի ուժերի հետ: PKK-ն պատրաստ է պարտիզանականից անցում կատարել արհեստավարժ բանակի»:

Տեսանյութեր

Լրահոս