Ապրելը, ստեղծագործելը, հարստանալը, զարգանալը ՀՀ-ում պետք է լինի գերնպատակ․ Փաշինյան

Սահմանազատումն այն մասին է, որ տառապելը Հայաստանի Հանրապետությունում պետք է չլինի գերնպատակ։ Կառավարության նիստին այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մեր տառապանքի փորձը պետք է մեզ ասի, որ մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չէ, ու մենք հիմա դրանով ենք զբաղված: Սահմանազատումը դրա համար է: Սահմանազատումն այն մասին է, որ տառապելը Հայաստանի Հանրապետությունում պետք է չլինի գերնպատակ:

Ապրելը, ստեղծագործելը, հարստանալը և հարստացնելը, զարգանալը և զարգացնելը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում գերնպատակ: Սա է, որ մենք պետք է դարձնենք պետական գաղափարախոսություն, ու մենք սա անում ենք, ու մենք սա անելու ենք: Ու այս ճանապարհին մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս