Բաժիններ՝

Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ստորագրել են համատեղ հայտարարություն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին, որոնք նոր դարաշրջան են թևակոխում երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի համատեքստում։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Փաստաթուղթն ստորագրվել է ռուս-չինական լայնամասշտաբ բանակցությունների արդյունքներով։ Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, դա ծավալուն փաստաթուղթ է՝ բաղկացած ավելի քան 30 էջից:

«Այնտեղ, բնականաբար, կնշվի մեր երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը և կուրվագծվեն երկկողմ կապերի ամբողջ համալիրի զարգացման հետագա ուղիները, հավաստված է Ռուսաստանի և Չինաստանի առաջատար դերն արդար և ժողովրդավարական կարգերի ձևավորման գործում», – հավելել էր նախագահի օգնականը:

Պուտինը Չինաստանում է գտնվում պետական այցով, որն առաջինն է վերընտրվելուց և պաշտոնը ստանձնելուց հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս