Պարզ է չէ՞, թե ոստիկանությունն ինչ սկզբունքով և տրամաբանությամբ է շարժվում` ով Նիկոլի դեմ է, պետք է սաստել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Փաստորեն ոստիկանները համաձայն են Փաշինյանի, գլխավոր դատախազի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներով պաստառների առկայության և մեղադրանքների հետ` դա օրինական է ու ճշմարտություն, բայց եթե պաստառում ՆԳ նախարար կա, ապա ապօրինի է և «ստուգման ենթակա»:

Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից:

Լավ այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը, որ վերջինիս աշխատակիցները պաստառի համար իրար են փրթում` քաղաքացուն գլորել-հրելով ու ակնհայտ կոպտությամբ քաշում ու մեքենա են մտցնում:

Հետո էլ թե` «սաստեք ժողովրդին»: Սա ոստիկանի, առավել ևս` բարձրաստիճան ոստիկանի խոսք է՞:

Պարզ է չէ՞, թե ոստիկանությունն ինչ սկզբունքով և տրամաբանությամբ է շարժվում` ով Նիկոլի դեմ է, պետք է սաստել»:

Ոստիկանության ապօրինություններն ու դաժանություններն իրենց հիմքում այս մոտեցումն են պարունակում»:

Տեսանյութեր

Լրահոս