Բաժիններ՝

Բրիտանիան և Հնդկաստանը խորացնում են պաշտպանական համագործակցությունը. շուրջ կես մլրդ դոլարի նոր պայմանագիր է կնքվել

Մեծ Բրիտանիան 350 միլիոն ֆունտ ստեռլինգի (468 միլիոն դոլար) պայմանագիր է կնքել Հնդկաստանի հետ՝ այդ երկրի բանակին բրիտանական արտադրության թեթև հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։ Կառավարությունը գործարքի վերաբերյալ հայտարարությունն արել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Մումբայում կայացած հանդիպմանը զուգընթաց։

Պաշտպանական համաձայնագրի վերաբերյալ բրիտանական կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Հյուսիսային Իռլանդիայում Thales ընկերության կողմից արտադրվող թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռների նոր պայմանագիրը կապահովի 700 աշխատատեղ այն գործարանում, որն այժմ նույն զենքն է արտադրում Ուկրաինայի համար։

Քիր Սթարմերի հետ հանդիպումից հետո Հնդկաստանի վարչապետ Մոդին հայտարարել է, որ երկու երկրներն իրենց հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի տարբեր ոլորտներում՝ պաշտպանությունից և անվտանգությունից մինչև կրթություն և նորարարություն։ Նա ընդգծել է, որ Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի միջև խորացել է պաշտպանական համագործակցությունը։

«Մենք շարժվում ենք դեպի համատեղ ռազմական արտադրություն և երկու երկրների պաշտպանական արդյունաբերությունների ինտեգրում», – ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031