Բաժիններ՝

Ինչպես ազատվել մարմնի տհաճ հոտից

Մարմնի տհաճ հոտի խնդիրն անհանգստացնում է շատ-շատերին: Այն առաջանում է մի շարք ֆիզիլոգիական ֆունկցիաների խախտման հետևանքով, և ճիշտ բուժումը կարող է վերացնել այդ տհաճ երևույթը: Մարմնի տհաճ հոտը կարող է գալ մաշկից, բերանի խոռոչից, թևատակերից, սեռական օրգաններից և մարմնի այլ մասերից: Մարդու մարմինն ինքնին հոտ չունի, քանզի քրտինքը, որ դուրս է գալիս օրգանիզմից, պարունակում է աղ և ջուր, սակայն միկրոբները, որոնք գտնվում են մեր մաշկի մակերեսին, խառնվելով քրտինքի հետ՝ առաջացնում են տհաճ հոտ:

Դա կարող է առաջանալ հետևյալ պատճառներից՝ ատամի խոռոչներ, գինգիվիտ, թոքերի  վատ աշխատանք, միզապարկի ինֆեկցիաներ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, մարմնում քաղցկեղի բջիջների տարածում, շաքարախտ, նյութափոխանակության խանգարումներ: Սննդամթերքը նույնպես անմիջական կապ ունի մարմնի արտազատած հոտի հետ՝ ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը, սոխը, սխտորը, դեղահաբերը, ճարպոտ սնունդը և տոքսինները նույնպես կարող են առաջացնել մարմնի տհաճ հոտ:

Մարմնի հոտը գերիշխող է դառնում այն ժամանակ, երբ քրտնագեղձերն ակտիվանում են, ինչն էլ իր հերթին՝ մարդուն դարձնում է նյարդային և անհանգիստ:

Ըստ Illinois Բժշկական կենտրոնի համալսարանի տվյալների, երբ մարմնի տհաճ հոտ է նկատվում, անմիջապես անհրաժեշտ է դիմել բժշկի օգնության՝ պարզելու պատճառը: Եթե պատճառն ուռուցքն է, ապա անհրաժեշտ է դիմել քիմիաթերապիային: Նմանապես, եթե մարմնի տհաճ հոտը գալիս է հատկապես բերանից, սեռական օրգաններից կամ մեզից, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ և ճիշտ բուժում ընդունել:

Կարդացեք նաև

marmin0Եթե ձեզ մոտ չեն նկատվում վերը թվարկված ֆիզոլոգիական խնդիրները, ապա մարմնի տհաճ հոտից կարելի է և ազատվել ժողովրդական պարզ միջոցներով: Այդ միջոցներն ընդգրկում են՝ գլիցերինը, բողկը, սպիտակ քացախը, կարտոֆիլը, շաղգամը, լոլիկի հյութը, հազրեվարդի ձեթը, դարչինը, կիտրոնի հյութը, հակաբակտերիալ օճառները և քրտինքի դեմ բազմաթիվ կոսմետիկ միջոցները:

Ժողովրդական միջոցներ

Գլիցերին և բազուկ

Պատրաստեք բողկի հյութը և այն խառնեք կես ճաշի գդալ գլիցերինի հետ: Այս խառնուրդը պետք է քսել թևատակերին, ոտքերին և պարանոցին, որպեսզի կանխվի տհաճ հոտը:

Ալկոհոլ և սպիտակ քացախ

Ալկոհոլը և սպիտակ քացախը խառնել իրար, քսել մարմնի այն հատվածին, որը շատ է քրտնում:

Խնձորի քացախ

Խնձորի քացախը անհրաժեշտ է քսել ոտքերին և թևատակերին:

Կարտոֆիլ

Կարտոֆիլը հայտնի է իր զովացնող հատկություններով: Հում կարտոֆիլը կտրեք և շերտերը դրեք թևատակերին:

Հազրեվարդի ձեթ

Մի քանի կաթիլ հազրեվարդի ձեթն ավելացրեք ջրին և այդ խառնուրդը բամբակով քսեք մարմնի այն հատվածներին, որոնք շատ են քրտնում:

Շաղգամ

Շաղգամի հյութը հայտնի է իր հակաբակտերիալ հատկություններով, և կարելի է քսել մարմնի այն հատվածներին, որտեղ քրտնարտադրությունը բարձր է:

Լոլիկի հյութ

Լոգանքի ջրին  ավելացրեք 2 բաժակ լոլիկի  հյութ և պառկեք ջրի մեջ: Ապացուցված է, որ նման լոգանքը երկար ժամանակ թույլ չի տալիս, որ մարմնից  տհաճ հոտ գա:

Հակաբակտերային օճառ և հակաքրտինքի դեզոդորանտ

Լողանալու համար պետք է օգտագործել հատուկ հակամանրէային օճառներ, իսկ առօրյայում՝ հատուկ դեզոդորանտներ:

Մեծ քանակությամբ ջուր

Պետք է խմել բավարար քանակությամբ ջուր, որն օրգանիզմից հեռացնում է տոքսինները:

Պահպանեք պատշաճ հիգիենա և մաքուր հագուստ

Հաճախակի լողանալը հեռացնում է մարմնից մաշկի մահացած բջիջները և մանրէները: Պետք  է կրել բնական գործվածքից հագուստ:

Մարմինը պետք է չոր պահել

Լողանալուց հետո պետք է լավ չորացնել մարմինը: Եթե ջուրը մնում է մարմնի որոշ հատվածներում, ապա նպաստավոր պայմաններ են առաջանում մանրէների զարգացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս