Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինը ձկնորսության ժամանակ որսացել է հսկայական գայլաձուկ (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ձկնորսության ժամանակ բռնել է 21 կիլոգրամանոց գայլաձուկ: Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը: Ինչպես հայտնի է, Պուտինը որսորդության և ձկնորսության մեծ սիրահար է, և այս անգամ նա ձկնորսության էր գնացել  վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ` վերջինիս հայրենիք` հեռավոր Տիվայի հանրապետություն կատարած այցի ժամանակ: Երեք բարձրաստիճան պաշտոնյաները ձուկ են որսացել Տիվայի ազգային արգելոցներից մեկում` Թոկպակ-Խոլ լճում:

Ըստ «Life News»-ի` սկզբում որսն այնքան էլ հաջող չի ընթացել, սակայն շուտով Պուտինի բախտը ժպտացել է, և նա բռնել է իր կյանքում ամենամեծ ձուկը:

Նախագահին ուղեկցող գիդը, տեսնելով հսկայական գայլաձուկը, արձագանքել է. «Այ քեզ կոկորդիլոս… Վլադիմիր Վլադիմիրովիչ, զգույշ եղեք` չկծի»:

«Ես ինքս կարող եմ նրան կծել»,- ժպտալով պատասխանել է Պուտինը:

Կարդացեք նաև

Հսկայական գայլաձկից հետո կոտլետներ են պատրաստել:

Putin-dzuk9663 Putin-dzuk8999 Putin-dzuk89 Putin-dzuk88 Putin-dzuk4 Putin-dzuk.1jpg.jpg4 Putin-dzukjpg Putin-dzuk.1jpg Medvedev55  Putin044

Putin-dzuk

Մանրամասները` «Russia Today» լրատվականի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս