Բաժիններ՝

Չինաստանը հուլիսին երեք անգամ խախտել է Հնդկաստանի պետական սահմանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի զինված ուժերի զինծառայողներն ու ուղղաթիռները հուլիսին վիճելի Լադախ շրջանում (Ջամու և Քաշմիր հյուսիսային նահանգ) երեք անգամ անգամ հատել են Հնդկաստանի սահմանը:

Այս մասին հայտնել են հնդկական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությունում ունեցած իրենց աղբյուրները: Վերջիններիս պնդմամբ՝ չինական բանակի ավելի քան 50 զինծառայող տվյալ շրջան է ներխուժել հուլիսի 16-ին և այնտեղ է գտնվել 3 օր:

Հուլիսի 11-ին էլ Հնդկաստանի օդային տիրույթը երկու անգամ խախտել են չինական ուղղաթիռները: Վերջին շրջանում Չինաստանի հետ սահմանին հաճախակիացած նմանատիպ միջադեպերի հետ կապված՝ Հնդկաստանի կառավարությունը նախորդ շաբաթ հավանության արժանացրեց երեք լեռնային կորպուսների ձևավորումը, որոնք ունենալու են ընդհանուր առմամբ 50.000 զինծառայող:

Նրանք կկազմեն Չինաստանին սահմանակից Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա, Ասսամ, Բիհար, Ջամու և Քաշմիր նահանգներում տեղակայված զորքերի նոր խմբավորման հիմքը: Չին-հնդկական ընդհանուր սահմանի երկարությունը կազմում է ավելի քան 4000 կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031