Շփման գծում իրավիճակը մնում է հարաբերական կայուն. Անջեյ Կասպշիկ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարել է, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գործող հրադադարի ռեժիմի փխրունությունը հարուցում է լուրջ մտահոգություն.

«Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մշտապես սպառնալիքի տակ են դնում հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացը: Չնայած հրադադարի ռեժիմի մասնավոր խախտումներին ու շփման գիծը հատելու փորձերին՝ ընդհանուր առմամբ շփման գծում իրավիճակը մնում է հարաբերական կայուն: Վիճակագրական տվյալներում նկատվում է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով գրանցված զոհերի ու տուժածների քանակի նվազում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031